Սուրբ Գևորգ եկեղեցի (Արջահովիտ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
Սուրբ Գևորգ եկեղեցին (Արջահովիտ)[1], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 6-րդ դարում։ Գտնվում է Լոռու մարզի Արջահովիտ գյուղում։ Ճարտարապետական և կոնստրուկտիվ ինքնատիպ լուծումներով և միաժամանակ ավանդական տարրերով մշակված՝ Արջահովիտի միախորան եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում վաղմիջնադարյան նույնատիպ հուշարձանների շարքում։
Վերանորոգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքները սկսվել են 1991 թվականին և ավարտվել են 2001 թվականին։
Վերականգնման նախագծի հեղինակն է` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ 2001 թվականին եկեղեցին վերաօծվել[2] է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և Գուգարքի հոգեւոր դասի մասնակցությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Hayastan All Armenian Fund - Արջովիտ գյուղի Սբ. Գեւորգ եկեղեցի». www.himnadram.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.